Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հայաստանը աշխարհի միակ քրիստոնեական երկիրն է, ուր մուսուլման չի բնակվում»

«Հայաստանը աշխարհի միակ քրիստոնեական երկիրն է, ուր մուսուլման չի բնակվում»
25.09.2015 | 00:06

Զրուցակիցս ծնունդով Ղարաբաղից է, ազգությամբ` հայ, և 25 տարի է, ինչ բնակվում է մեզ մոտ` Մորավիայում: Ծանոթացե՛ք. ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ. համաշխարհային պատմությանը քաջատեղյակ պատմաբան, նկարիչ, արվեստագետ, Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց պատմության ամբիոնի պատվավոր անդամ, Չեխիայի, Հայաստանի և Ղարաբաղի նկարիչների միության անդամ։ Անձնավորություն, որ օժտված է ամուր բարոյական սկզբունքներով։ Նրա հետ հանդիպելու և զրուցելու առիթը Մերձավոր Արևելքում օրեցօր բորբոքվող ողբերգական զարգացումներն են, որոնք ուղղակիորեն սպառնում են մեզ` եվրոպացիներիս։

-Ընթերցողներին տեղեկացնեմ, որ քո արվեստանոցում մեր հանդիպումների ընթացքում հաճախ էիր վերհիշում անցյալը, պատմում ինչ-ինչ անցքերի մասին: Այժմ ուզում եմ հարցադրել` երիտասարդ տարիներին ադրբեջանցիների հետ կոնֆլիկտներ ունեցե՞լ ես։
-Սկսեմ նրանից, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին է կցվել 1920-ին` խորհրդային տարիներին, երբ բնակչության 88 %-ը հայեր էին։ 100-ից ավելի եկեղեցիներից չէր գործում ոչ մեկը։ Հավելեմ, որ դպրոցներում արգելված էր հայ ժողովրդի պատմության դասավանդումը, TV և ռադիոհաղորդումները հեռարձակվում էին հայերեն` շաբաթական 2 անգամ, այն էլ 1-ական ժամով:
Խորհրդային տարիներին գոյություն ուներ ժողովուրդների ձևական «եղբայրական» բարեկամություն և ազգամիջյան բախումներ հազվադեպ էին լինում:
-Փաստենք. անցյալ դարի 90-ականներին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ սկսվեց Ադրբեջանի հետ: Հայերը հաղթեցին և բռնագրավեցին 4400 քառակուսի կմ տարածություն:
-Հայերը Լեռնային Ղարաբաղը ոչ թե բռնագրավել, այլ ազատագրել են, վերականգնել պատմական ճշմարտությունը: 1989-94 թթ. Ղարաբաղի հարցը վերածվեց բացահայտ պատերազմի: Ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, նույնիսկ սփյուռքից հարյուրավոր հայ երիտասարդներ եկան օգնության: Հայերը տվեցին 5000 զոհ, ադրբեջանցիները` 32-35000: Հայերի դեմ կռվում էին նաև ադրբեջանցիներին օգնության եկած 1500 մոջահեդներ աշխարհի տարբեր վայրերից, ինչպես նաև Շամիլ Բասաևը` իր 300 մարտիկներով, որոնք խայտառակ պարտություն կրելով նահանջեցին: 1994-ին ադրբեջանական բանակը, որն այդ ժամանակ ուներ շուրջ 80000 զինվոր, ընդունեց իր պարտությունը:
-Աշոտ, քեզ ճանաչում են և գիտեն որպես Եվրամիության միգրացիոն քաղաքականության մշտական քննադատի: Դու միշտ ահազանգում ես, որ իսլամական էթնոսն ամրապնդվելով Եվրոպայում, աստիճանաբար վտանգելու է քրիստոնեական օրենքներով շաղախված եվրոպական մշակույթը: Իրո՞ք այդքան լուրջ է նշած վտանգը։
-Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը վտանգված է ու իսկապես չարդարացրեց իրեն: Եվ հանիրավի են մեղքն այլ տեղ փնտրում։ Պարզապես պետք է քաջություն ունենալ և խոստովանել, որ գլխավոր մեղքը հենց Եվրամիությանն է իր «արտասովոր» օրենքներով: Յուրաքանչյուր օտարերկրացի, որն այստեղ իրեն թույլ է տալիս ամեն ինչ, լավ գիտի, որ միևնույն արարքի համար իր երկրում ավելի խիստ կպատժվի, քան Եվրոպայում:
Ընթերցողների ուշադրությանը կցանկանայի ներկայացնել հետևյալ վիճակագրությունը: 1960-ականներին Եվրոպայում բնակվում էր 4-6 միլիոն մուսուլման, և 120 քաղաքացուց այդ ժամանակ 1-ն էր մահմեդական: Այժմ Եվրամիությունում բնակվում է 52 միլիոն մուսուլման, 10-15 միլիոնն էլ` առանց կարգավիճակի: Դա նշանակում է 8 եվրոպացուց 1-ն այժմ մուսուլման է: 2050-60 թթ. Եվրամիությունում բնակվելու է ավելի քան 100 միլիոն մուսուլման: 2500-ին, ըստ վիճակագրության, Եվրամիությունն ունենալու է մեկ միլիարդ բնակչություն, որից միայն 100-120 միլիոնն է լինելու քրիստոնյա` այսօրվա 550 միլիոնից: Իսկ եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, դա նշանակում է` 4 քաղաքացուց 1-ը կլինի մուսուլման արդեն այսօր: Այժմ Բելգիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի բնակչության 25 %-ը, իսկ ծնվող երեխաների 50 %-ը մուսուլման է: Լյուքսեմբուրգի բնակչության 45-50 %-ը մուսուլման է: Եվրոպայում յուրաքանչյուր կնոջը միջին հաշվով 1,5 երեխա է բաժին ընկնում, իսկ մուսուլմաններին` 4-6 երեխա։ Ասել է` մոտ ապագայում Եվրոպան կդառնա իսլամական երկիր: Էյֆելյան աշտարակի վրա ծածանվելու է իսլամական դրոշը: 2500-ականներին Եվրոպայում որպես քրիստոնեական երկրներ մնալու են միայն Լեհաստանը, Հունգարիան և Իտալիան: Իսկ եթե ծննդաբերությունը Չեխիայում մնա նույնը, ինչ այժմ է, 1 կնոջը 1,35 երեխա, ըստ Չեխիայի վիճակագրության կենտրոնի, 2100-ին այսօրվա 10-միլիոնանոց Չեխիան ունենալու է 6-7 միլիոն բնակչություն, իսկ վերջին չեխը կամ չեխուհին կմահանա 2500 թվականներին: 1960-ին Չեխիայի բնակչության 15-17 %-ն էր թոշակառու, 2001-ին` 20-22, իսկ 2050-2060-ին` 24-26: 100-120 հազար չեխուհիներ ամուսնացած են օտարերկրացիների հետ, իսկ դա շատերի համար` Եվրամիության քաղաքացի լինելու ամենակարճ ճանապարհն է: Ըստ վիճակագրության, Չեխիայի և Եվրամիության կանանց 18-35 %-ն ի վիճակի չէ երեխա ունենալու:
Ժամանակին Մուամար Քադաֆին ասել է. «Իսլամին այժմ թուր հարկավոր չէ, առանց այն էլ մի քանի տասնամյակ անց Եվրոպան խաղաղ ձևով կդառնա մուսուլմանական»:
-Եվրոպայում երբեմն տեղի են ունենում ահաբեկչական հարձակումներ, ինչը վախի մթնոլորտ է ստեղծում: Արդյոք քրիստոնյաները պե՞տք է գիտակցեն, որ իսլամադավանները վտանգի աղբյուր են։ Չմոռանանք, որ մուսուլմանների մեծ մասը պնդում է, թե իրենցը խաղաղասիրական կրոն է։
-Երբ որևիցե մեկը նշում է «խաղաղասիրական» բառը, հասկանում եմ, որ նա Ղուրան չի կարդացել: «Աստվածաշունչը» թույլ է, այն կոտրում է մեր ներքին հպարտությունը, իսկ Ղուրանը մուսուլմանին ուժ է տալիս: Քրիստոնյաները նրանց համար անհավատներ են և ոչ միայն անհավատներ, այլև մարդիկ, որոնք չունեն սրբություն և բարոյականություն: Իսլամն այլ կրոն չի ընդունում: Ղուրանում գրված է. «Դուք, որ հավատում եք, մի ընդունեք հրեաներին և քրիստոնյաներին որպես բարեկամների, ովքեր ձեզանից նրանց հետ բարեկամանան, Աստծո հավատը կտանեն ոչ ճիշտ ուղղությամբ» (Ղուրան, CXII, Սուրահ 56/51):
-Արդյոք Եվրոպայի համար բավարա՞ր պայման է, եթե մուսուլմանները հարմարվեն եվրոպական մշակույթին, օրենքներին։ Թե՞ զարգացումներն այնպես կընթանան, որ ստիպված մենք կընդօրինակենք նրանց: Երբևէ մտորե՞լ եք այս խնդիրների շուրջ։
-Եվրամիության քաղաքական գործիչների ինտեգրացիոն քաղաքականությունը ոչ թե արդարացրեց իրեն, այլ բումերանգի նման շրջվեց եվրոպացիների դեմ: Մուսուլմաններն այնպիսի ամուր օրենքներ ունեն, որ երբևիցե չեն հարմարվի այլ օրենքների: Ընդհակառակը, յուրաքանչյուր տարի 150-170 հազար քրիստոնյա է ընդունում իսլամ` խառը ամուսնությունների պատճառով:
-Հրապարակախոս և գրող Բ. Կուրասն այսպես է գրել. «Մենք այժմ պատերազմի մեջ ենք իսլամի հետ։ Պետք է հստակ օրենքներ հրապարակել եկողների համար, միաժամանակ արգելել նրանց օրենքները մեզ մոտ (շարիաթ, ջիհադ)»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
-Եվրամիությունը պետք է ընդունի հստակ օրենքներ բոլոր էմիգրանտների համար: Իրենք են իրենց կամքով գալիս մեզ մոտ և պետք է ընդունեն մեր օրենքները` լեզու, դպրոց, քրիստոնեություն և այլն: Մինչդեռ մենք հանդուրժողական ենք. բացում են իրենց դպրոցները, մզկիթները, իսկ որոշ ժամանակ անց ամրապնդվելով անկախություն են պահանջում, ինչպես եղավ Հայաստանում, Բյուզանդիայում, Ալբանիայում, Կոսովոյում, Կիպրոսում: Սա դեռ վերջը չէ, այլ սկիզբը:
-Անդրադառնանք այն հարցին, որ Մուհամեդի ծաղրանկարների համար որոշ եվրոպացիներ կյանքով հատուցեցին: Արդյո՞ք դա հետընթաց չէր մի քանի հարյուրամյակ։
-Ցավոք, այդ հարցը շատ եվրոպացիներ լավ չեն պատկերացնում, ինչի պատճառով էլ կյանքով են հատուցում: Դեմոկրատիա չի նշանակում անարխիա, որ ով ինչ ցանկանա` գրի կամ ասի: Դեմոկրատիա բառը հին հունական բառ է, որը նշանակում է «դեմոս»-ժողովուրդ և «կրատոս»-սիրել, սիրում եմ: Դա նշանակում է, որ պետք է հարգես դիմացինիդ և չծաղրես նրա օրենքները: Ղուրանում գրված է. «Ով որ վիրավորի մարգարեին, նրա համար պատրաստ է ցավալի պատիժ» (Ղուրան, CXI, Սուրահ 51):
-Ժամանակին ասել ես, որ Հայաստանը աշխարհի միակ քրիստոնեական երկիրն է, ուր մուսուլման չի բնակվում, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ բոլորին արտաքսել եք: Ի՞նչ խորհուրդ կարող ես տալ մեր եվրոպական երկրներին։ Կարո՞ղ են օրինակ վերցնել Հայաստանից։
-16-17-րդ դարերում իսպանացիները բոլոր արաբներին Իսպանիայից արտաքսեցին իրենց երկրները: 1989-94 թթ. ադրբեջանցիները Ադրբեջանից արտաքսել են 500 հազար հայի, իսկ հայերը Հայաստանից` 350 հազար ադրբեջանցիների: Այժմ Հայաստանն աշխարհում միակ քրիստոնեական երկիրն է, ուր չի բնակվում ոչ մի մուսուլման:
Եվրոպացիներին սպասում է ծանր իրավիճակ: Կամ պետք է անի այն, ինչ Իսպանիան և Հայաստանը, կամ էլ պարտադրի, որ ընդունեն եվրոպական մշակույթն ու քրիստոնեություն: Իսկ եթե ոչ, կարծում եմ, երրորդ համաշխարհային պատերազմը կլինի 50 տարվա ընթացքում քրիստոնյաների և մուսուլմանների միջև, որը մի քանի անգամ ավելի ծանր կլինի, քան անցյալինը:
Կրկնեմ` այլապես մոտ ապագայում Եվրոպան կդառնա մուսուլմանական, իսկ քրիստոնյաները կմնան պատմության մեջ որպես անհետացած քաղաքակրթություն: Ձեր հետագա սերունդները ամաչելու են ձեր փոխարեն: Դեռ ուշ չէ, մտածեք այդ մասին:

Հարցազրույցը`
Պավել ԲՈՀՈՒՆԻ


«Սլովացկի դեննիկ» թերթի գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ